National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
10.02.2014
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մասնակցեց ԻԻՀ Իսլամական հեղափոխության հաղթանակի 35-ամյակին նվիրված պաշտոնական ընդունելությանը
1 / 2

Փետրվարի 10-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մասնակցեց Իրանի Իսլամական Հանրապետության Իսլամական հեղափոխության հաղթանակի 35-ամյակին նվիրված պաշտոնական ընդունելությանը:

Ողջունելով ներկաներին՝ ՀՀ ԱԺ նախագահը մասնավորապես ասաց.

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ, պարոն դեսպան, եւ ի դեմս Ձեզ՝  Իրանի Իսլամական Հանրապետության բարեկամ ժողովրդին Իսլամական հեղափոխության հաղթանակի 35-ամյակի առթիվ:

Հայ-իրանական հարաբերությունները սկզբնավորվել են վաղնջական ժամանակներից եւ ունեն հարուստ պատմություն: Հայ-իրանական բարեկամությունը խորհրդանշում է երկրների ու ժողովուրդների օրինակելի փոխհարաբերություններ, որոնք պայմանավորված են ոչ միայն մեր անմիջական հարեւանությամբ, այլեւ մեր ժողովուրդների փոխադարձ վստահությամբ, ինչն ավելի դյուրին ու ջերմ է դարձնում մեր շփումները տարբեր մակարդակներում: Մեր բարեկամությունը դիմակայել է ժամանակների փորձությանը եւ իրադարձությունների թելադրած բազում մարտահրավերների:

Հարգելի բարեկամներ,

Հայաստանը բարձր է գնահատում Իրանի հետ ունեցած իր ջերմ հարաբերությունները: Այդ հարաբերությունները պայմանավորված են Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող մի շարք գործոններով` փոխադարձ տնտեսական շահերով, կողմերի աշխարհաքաղաքական դիրքի առանձնահատկություններով եւ պատմամշակութային ընդհանրություններով:

Որպես Մերձավոր Արեւելքի առանցքային պետություններից մեկը` Իրանը, 1992թ. ձեռնամուխ եղավ Հարավային Կովկասի նորանկախ երկրների՝ մասնավորապես Հայաստանի հետ բազմաբնույթ հարաբերությունների հաստատմանը: Հայաստանի եւ Իրանի միջեւ աստիճանաբար ձեւավորվեց տնտեսական սերտ համագործակցություն: Արդյունավետ փոխգործակցություն է ծավալվել էներգետիկայի, տրանսպորտի, բնապահպանության, միջմարզային, գիտակրթական եւ մշակութային ոլորտներում: Այսօր առանց վարանելու կարելի է փաստել, որ հայ-իրանական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա եւ շարունակում են զարգանալ փոխվստահության մթնոլորտում՝  նպաստելով ոչ միայն երկկողմ կապերի, այլեւ տարածաշրջանային կայունության ամրապնդմանը:

Մեր երկու երկրների հարաբերությունների զարգացմանն իր ուրույն նպաստն է բերում Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության բարձրագույն օրենսդիր մարմինների համագործակցությունը: Ուրախությամբ եմ նշում, որ միջխորհրդարանական հարաբերություններում հաստատվել են համագործակցության լավ ավանդույթներ, հատկապես մեր երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամական պատգամավորական խմբերի միջեւ: Ես՝ որպես Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ, պատրաստ եմ նպաստել այդ հարաբերությունների խորացմանը՝  ի շահ մեր դարավոր բարեկամության ամրապնդման:

Համոզված եմ, որ մենք շարունակելու ենք համատեղ ընթացքը ոչ միայն ի շահ մեր երկու ժողովուրդների, այլեւ ի նպաստ ողջ տարածաշրջանի՝ հանդուժողականության ու համերաշխության օրինակ ծառայելով ռազմատենչությունն ու այլատյացությունը պետական մակարդակով խրախուսող որոշ պետությունների համար:

Հարգելի պարոն դեսպան, օգտվելով առիթից, թույլ տվեք կրկին շնորհավորել Ձեզ Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի տարեդարձի առթիվ: Իրանի Իսլամական Հանրապետության բարեկամ ժողովրդին մաղթում եմ խաղաղ ապագա, բարեկեցություն եւ հետագա առաջընթաց»:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am